Հարկ վճարողի օրվան ընդառաջ ՊԵԿ-ը հուշանվերներ է հանձնել
17/04/2025
Չդասակարգված
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News
Հարկ վճարողի օրվան ընդառաջ Պետական եկամուտների կոմիտեում կազմակերպվել է շնորհակալագրերի և հուշանվերների հանձնման արարողություն։
Հայաստանում հարկ վճարելու մշակույթի զարգացման և բարեխիղճ հարկ վճարողներին խրախուսելու նպատակով` շնորհակալագիր և հուշանվեր են ստացել 2025 թվականին Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագիրն առաջինը լրացրած, սոցիալական ծախսի փոխհատուցումն առաջինը հետ ստացած և առաջին լրացուցիչ հարկ հայտարարագրած անձինք։
Բացի այդ, ՊԵԿ-ի կողմից շնորհակալագիր և հուշանվեր կստանան նաև եկամուտների հայտարարագիր լրացրած ամենատարեց կինն ու տղամարդը, որոնք հասցեատերերին կհանձնվեն առաջիկայում։
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն ու Կոմիտեի ղեկավար անձնակազմը շնորհակալություն են հայտնել քաղաքացիներին իրենց պատասխանատվության և բարեխղճության համար։
–00—ՍՊ