Կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցաջակցության տրամադրման շարունակականությունը
17/04/2025
Չդասակարգված
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News
Կառավարությունն ընդունել է որոշում, որով կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը:
Զինծառայողի ընտանիքին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կազմում է 300 000 դրամ, որը տրամադրվում է միջոցառումը հաստատելու ամսվանից, սակայն ոչ ավելի, քան մինչև անհայտ կորած զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելը: Մարտի 3-ի դրությամբ դեռևս անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեցող թվով 22 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքների աջակցության տրամադրումը դադարեցվել է 2025 թ. փետրվարի 1-ից: Որոշմամբ՝ աջակցության վճարման ժամկետը կերկարացվի երկու ամսով:
–00—ՍՊ