Հույս ունեմ՝ Սուրեն Պետրոսյանին կհաջողվի վերջ դնել Երևանում պատրիոտիկ զգացումների նվաստացմանը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

12

Երևանի ավագանու ընտրություններում մի նախընտրած թեկնածու ունեմ. նա «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանն է, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Փարիզում հայտնի հայ բժիշկ, ֆրանսիական «Լույս» բժշկական-սոցիալական ասոցիացիայի նախագահ Լևոն Խաչատրյանը։

«Համեմատաբար նոր եմ ծանոթացել իր հետ, իր աշխատանքների, փիլիսոփայության, քաղաքական հայացքների, մոտեցումների հետ,  համակրել եմ, վստահություն է ներշնչել հատկապես արժանապատվության, ինքնության վերականգնման ու ամրապնդման թեզիսները։ Պարզում է, որ հենց այդ թեզիսների հիման վրա էլ պետք է գնանք նոր վերածննդի, քանի որ մեր ներկայիս ողբերգական իրավիճակը պահանջում է, որ մենք ունենանք վերածնունդ, այլապես կկործանվենք»,- նշեց Խաչատրյանը։

Բժիշկը հույս ունի, որ հիմնական փոփոխությունները պետք է տանեն Երևան քաղաքի բնակիչների կյանքի որակի բարձրացմանը։

«Երևան քաղաքում ապրում է ՀՀ բնակչության գրեթե կեսը, հետևաբար, փոփոխությունները պետք է տանեն հասարակության զգալի մասի կյանքի որակի բարձրացմանը։ Դա կլինի ամենատարբեր ոլորտներում՝ կրթություն, առողջապահություն, արդարադատություն, տեղական կառույցների սպասարկման որակի բարձրացում,  հատկապես, մոտիվացումն ու ոգևորումը բնակչության շրջանում։ Այսօր ակնհայտ է, որ դրա պակասը կա, նույնիսկ կասեի, որ ամեն ինչ անում են, որպեսզի բարոյահոգեբանական ու պատրիոտիկ զգացումների նվաստացում տեղի ունենա։ Հույս ունեմ, որ Սուրեն Պետրոսյանին կհաջողվի այդ ամենի դեմ պայքարել»,- հավելեց Խաչատրյանը։

 

--00—ԱՊ