Վարդենյաց լեռնանցքի հատվածում կատարվելու են քարաթափման աշխատանքներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

438165244_823243786504509_2756864170579981494_n

Մայիսի 11-ին` ժամը 12։00-ից մինչև 18։00-ն, Հ-79 հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ22+800-կմ25+800 (Վարդենյաց լեռնանցք) հատվածում «Շանթ-Սերյան» ՍՊԸ-ի կողմից իրականացվող հիմնանորոգման շրջանակներում կատարվելու են քարաթափման աշխատանքներ, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

Նշված աշխատանքներով պայմանավորված՝ ճանապարհը փակ է լինելու։

--00—ՅՄ