Վարչապետ դառնալու ոչ հավանկություն ունեմ, ոչ ցանկություն, չեմ էլ կարծում, որ դա ճիշտ է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

Անկեղծորեն շնորհակալ եմ պարոն Օսկանյանին, բայց վարչապետ դառնալու ոչ հավանկություն ունեմ, ոչ ցանկություն, չեմ էլ կարծում, որ դա ճիշտ է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ խոսելով իր վարչապետի թեկնածու առաջադրվելու հավանականությունից։

Հիշեցնենք՝  քիչ առաջ ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով շարժման վարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանը պետք է լինի։

--00—ԼՀ