ՔՊ-ականները պետք է գիտակցեն, որ իրենց համար առաջնահերթը ոչ թե Փաշինյանն է, այլ՝ իրենց հայրենիքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

 

Մենք այսօր արձանագրում ենք, որ երթին նաև ուսանողներն են միանում։ Մենք այսօր ԵՊՀ-ում էինք և ողջ ուսանողները դուրս եկան, երիտասարդությունը բոլոր ժամանակների շարժիչ ուժն է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ խոսելով բողոքի ակցիայի իրականացվող քայլերի հերթականությունից։

Դանիելյանը նշեց, որ օրվա մեկնարկից դժգոհ չեն։

«Մենք պետք է այս հաջողությունները զարգացնենք և հասնենք մեր վերջնանպատակներին»,- ասաց նա։

Խոսելով վարչապետի իրենց թեկնածուից՝ Դանիելյանն ասաց, որ համախմբման դեպքում առաջադրվելու է ամենաարժանավորը։

Դանիելյանը ընդգծեց․ «ՔՊ-ականները պետք է գիտակցեն, որ իրենց համար առաջնահերթը ոչ թե Փաշինյանն է, այլ՝ իրենց հայրենիքը»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ