Երևանում սեպտեմբերին օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է +20...+21°C

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Սեպտեմբեր

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է սեպտեմբեր ամսվա կլիմայական բնութագիրը և եղանակային կանխատեսումը:

«Ամռան ավարտը կլիմայական բնութագրմամբ համարվում է այն ժամանակը, երբ օդի օրական միջին ջերմաստիճանն իջնում է +15⁰C ցածր:

Հանրապետությունում այդ անցումը տեղի է ունենում երեք ամսվա ընթացքում՝ հուլիսի առաջին օրերից (բարձր լեռնային գոտիներում) մինչև հոկտեմբերի երրորդ տասնօրյակը (Արարատյան հովտում, Սյունիքի և Տավուշի ցածրադիր մասերում): Այնպես որ, տաք շրջաններում սեպտեմբերին դեռևս շարունակվում է եղանակային պայմանների ամառային ռեժիմը, իսկ լեռնային շրջաններում սկսվում է աշունը:

Երևանում սեպտեմբերը համարվում է տարվա մեջ ամենաբարեհաճ ամիսը՝ առաջին տասնօրյակում օդի օրական միջին ջերմաստիճանը +22...+23⁰C է, երկրորդում՝ +20⁰C և երրորդում՝ +18...+19⁰C:

Երևանում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է +20...+21°C:

Արարատի, Արմավիրի մարզերում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռնային շրջաններում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է +20...+21°C:

Շիրակի և Գեղարքունիքի մարզերում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում՝ +10...+14°C:

Լոռու մարզում՝ +13...+15°C, Տավուշի մարզում՝ +16...+18°C:

Վայոց Ձորի նախալեռնային շրջաններում օդի միջին տարեկան ջերմաստիճանը կանխատեսվում է +21...+22°C, լեռնային շրջաններում` +13...+14°C:

Սյունիքի հովտային շրջաններում +19...+21°C, նախալեռնային շրջաններում` +14․․.+15°C:

--00--ԱԹ