Առանց ռուսական բանակի՝ անհնարին է տարածաշրջանում ապահովել խաղաղություն կամ մնալ Արցախում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

նկար

Մեր երկիրի ապագան առանց Ռուսաստանի, առանց ռուսական բանակի համատեղ ջանքերի՝ անհնարին է տարածաշրջանում ապահովել խաղաղություն կամ մնալ Արցախում։ Այս մասին արցախցիների հետ հանդիպմանը հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Հարգելի ՛ հայրենակիցներ, անցած օրերին աշխատանքային այցով եղել եմ Մարտունու շրջանի Թաղավարդ, Կարմիր շուկա և Ասկերանի շրջանի Սարուշեն, Շոշ, Խանապատ և Խրամորթ համայնքներում: Տեղերում բնակիչների հետ քննարկել ենք ինչպես անվտանգային, այնպես էլ սոցիալ-տնտեսական խնդիրները: Հանձնարարականիս համաձայն՝ այդ համայնքներում աշխատուժի ավելացման հաշվին նոր թափ կստանան շինարարական աշխատանքները:

Շրջայցիս ընթացքում հետևել եմ նաև մեր երկրի տնտեսական խոշոր նախագծերից՝ Կարկառ գետի գլխավոր հանգույցի շինաշխատանքներին, որոնց ավարտից հետո արդեն գալիք տարեսկզբից 2000 հա հողատարածք ոռոգովի կդառնա»,-գրել է Արցախի նախագահը և կից տեսանյութ հրապարակել»։

Տեսանյութը՝ այստեղ։

--00—ԼՄ