Ռուսական բանակը զորքերի մի մասը հետ է քաշում Խերսոնի մարզի տարածքներից․ Ուկրաինայի ԶՈւ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

320557205_712676000069805_2587987692431832544_n

Ռուսական բանակը զորքերի մի մասը հետ է քաշում Խերսոնի մարզի բռնազավթված տարածքներից։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։ 

«Հակառակորդն իրականացնում է առանձին ստորաբաժանումների վերադասավորում և իր զորքերի մի մասը Կախովկայից և Նովայա Կախովկայից հետ քաշում Նիժնիե Սերեգոզի բնակավայրի շրջան»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ըստ Ուկրաինայի ԶՈւ-ի, ռուսաստանցի զինվորականները խաղաղ բնակչության շրջանում «տարածում են տեղեկատվություն այն մասին, որ ռուսական զորքերը մինչև տարեվերջ կթողնեն Կախովկան»։

ՌԴ ԱԳՆ-ն դեռևս նոր տվյալներ չի հայտնել Խերսոնի մարզում իր զորքերի վերադասավորումների կամ տեղափոխության մասին։ 

--00—ՅՄ