Խերսոնի մարզը հայտնել է Գենիչեսկի շրջանի նկատմամբ վերահսկողության կորստի մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

․

Խերսոնի մարզային վարչությունը հայտարարել է, որ կորցրել է վերահսկողությունը Գենիչեսկի շրջանի նկատմամբ։ Այս մասին, ինչպես փոխանցում է ТАСС-ը, ասված է իշխանությունների հրապարակված  հաղորդագրության մեջ։

«Գենիչեսկի շրջան. բոլոր պետական ​​կառույցներն անցել են զավթիչների վերահսկողության տակ. տեխնիկան գտնվում է հենց Գենիչեսկ քաղաքում՝ անցակետերի մոտակայքում»,- ասվում է Facebook-ում տեղադրված հաղորդագրության մեջ։

Իշխանությունները նշել են, որ այդ տեղեկությունը մարզի ղեկավարությունից ստացվել է հեռախոսային ռեժիմով:

Հինգշաբթի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

--00--ԱՀ