Ռուսական բանակը շրջափակել է Խերսոն ու Բերդյանսկ քաղաքները, 471 զինվորական զենքը վայր է դրել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

Ռուսաստանի զինված ուժերը շրջափակել են Ուկրաինայի Խերսոն և Բերդյանսկ քաղաքները, 302-րդ զենիթահրթիռային գնդի 471 զինծառայողներ վայր են դրել զենքն ու հանձնվել: Այս մասին կիրակի առավոտյան հայտնում է ՌԴ ՊՆ մամլո ծառայությունը: 

«Բոլոր հանձնված ուկրաինացի զինվորականներն ազատ կարձակվեն փաստաթղթերը ստուգելուց հետո», - ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում: 

Բացի այդ, անցած օրվա ընթացքում խփվել են ուկրաինական բանակի 8 ռազմական ինքնաթիռ և 7 ուղղաթիռ, ոչնչացվել են ՀՕՊ կայաններ:

--00--ԱՀ