Բերդյանսկում 2 պատանի է սպանվել, նրանցից մեկը Տիգրան Հովհաննիսյանն է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News

b3dc6696-bd10-454c-96cd-b2a70326fe35.jpg

Զապորոժիեի շրջանի հարավում գտնվող Բերդյանսկում հունիսի 24-ին երկու անչափահաս է սպանվել։ Տեղեկությունը հաստատել են օկուպացիոն իշխանությունները և Ուկրաինայի Գերագույն Ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Դմիտրի Լուբինեցը։ Ավելի վաղ «Ինտերֆաքս»-ը և ռուսական այլ լրատվամիջոցներ հաղորդել էին, որ «ավտոմատ զենքերով զինված երկու տղաներ կրակ են բացել», երկու մարդ վիրավորվել է, գրում է «Ազատությունը»։

Դեպքի վայր ժամանած ՆԳՆ և Ռազմական ոստիկանության աշխատակիցները «ազատել են լողափը հանգստացողներից և վնասազերծել կրակողներին»։ Լուբինեցի խոսքով՝ ավելի վաղ այդ դեռահասներն ու նրանց ընտանիքները հալածանքների են ենթարկվել։ «Այնուհետև նրանցից մեկին՝ Տիգրան Հովհաննիսյանին, առևանգել են իր տնից, նրան դաժանորեն հարցաքննել և խոշտանգել են էլեկտրական հոսանքի միջոցով», - նշել է ուկրաինացի խորհրդարանականը։

--00--ԶՀ