Կիրանցում սահմանազատման աշխատանքները առայժմ դադարել են, ըստ Փաշինյանի՝ դեռ սյուներ կան դրվելու

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

ի

Կիրանցեցի Գոհար Վարդանյանը գրում է․



«Թե բա, կիրանցիները գոհ են սահմանազատման արդյունքներից։

Կիրանցում ապրում է 360 մարդ, 300 չափահաս մարդ: Գոնե 50-%ին հարցրել եք` գո՞հ են, թե ոչ։ Ըստ իրենց` սահմանազատման-սահմանագծման աշխատանքները առայժմ դադարել են: Սակայն դեռևս մնացել է դրվելու 3 սյուն, որոնց տեղը, ըստ Նիկոլ Փաշինյանի, ենթակա չէ փոփոխության»:  

Ընդգծել է` եթե չդրվեն այդ երեք սյուները, ես նույնպես լավից վատից գոհ կլինեմ, քանի որ Կիրանցի համար ոչ թե կլինի շատ վատ, այլ պարզապես վատ»,- գրել է նա։ 

--00—ՍՊ