Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

Screenshot_15

Ադրբեջանցի խորհրդարանականներն առաջարկում են Բաքու հրավիրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Միլի մեջլիսի այսօր կայացած լիագումար նիստի ընթացքում այդ գաղափարը հնչեցրեց Ադրբեջանի խորհրդարանի մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Զահիդ Օրուջը, փոոխանցում է «Ազատություն»-ը։

«Կարելի է Փաշինյանին Բաքու հրավիրել։ Դրա հետ մեկտեղ, Ադրբեջան տանող ճանապարհը պետք է փակ լինի այն բոլոր մարդկանց համար, որոնք մեր քաղաքական թշնամիներն են և հանդես են գալիս մեր երկրի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչերով», - հայտարարում էր Օրուջը։

Իսկ ադրբեջանցի մեկ այլ պատգամավորի՝ Վարդենիսի շրջանում ծնված Սահիբ Ալիևի քննադատության թիրախում այսօր Հայ Առաքելական եկեղեցին էր, որն, ըստ իշխանամետ խորհրդարանականի, «փորձում է խափանել սահմանազատման գործընթացը»։ Պատգամավորը նույնիսկ հասավ այնտեղ, որ այսօրվա ելույթում Հայ Առաքելական եկեղեցին «ահաբեկիչների որջ» անվանեց։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ