ՊՆ-ից հերքում են․ Կիրանցում ադրբեջանցի հատուկջոկատայինի մասին լուրը կեղծ է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել․

դդ

«ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում «Կիրանցում բնակիչները ադրբեջանցի հատուկջոկատային են նկատել» վերտառությամբ տեսանյութ է տարածվում:

Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է: 

Կոչ ենք անում զերծ մնալ կեղծիք և ապատեղեկատվություն տարածելուց»։ 

 

--00—ՍՊ