Կալանքը չարաշահվում է` ի շահ քաղաքական շահերի․ Սուրեն Պետրոսյանը պետք է անհապաղ ազատ արձակվի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

ֆֆ

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է․

«Քաղաքական իշխանությունը իրավապահ մարմիններին ու դատավորներին վերածել է քաղաքական հաշվեհարդարների` իրար լրացնող գործիքի:

Հերթական օրինակներից է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումն ու նրա ձերբակալումը: Ակնհայտ է, որ դրանցից որևէ մեկը չունի փաստական հիմքեր: Ակնհայտ է, որ նա կապ չունի իրեն վերագրվող հանցանքների հետ, իսկ ազատությունից զրկելն արհեստական է:

Սա այն դեպքերից է, որ երբ ձերբակալումն ու կալանքը չարաշահվում են` ի շահ իշխանության քաղաքական շահերի կամ նպատակների։ Ուստի, Սուրեն Պետրոսյանը պետք է անհապաղ ազատ արձակվի»։ 

--00—ՍՊ