Ամերիկյան զորքերը չեն մասնակցել և չեն մասնակցելու ռուսական բանակի դեմ կոնֆլիկտին Ուկրաինայում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

․

Ամերիկյան զինված ուժերը չեն մտել և չեն մտնելու ռուսական բանակի հետ ուղիղ հակամարտության մեջ Ուկրաինայում: Այս մասին ԱՄՆ Կոնգրեսում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է երկրի նախագահ Ջո Բայդենը, փոխանցում է «Ռիա Նովոստի» գործակալությունը: 

Բայդենը, սակայն, նշել է, որ ամերիկյան կառավարությունը միանում է ընդդեմ Ռուսաստանի տնտեսության դաշնակիցների նախաձեռնած պատժամիջոցներին : 

«Ռուսաստանի տնտեսությունը ցնցվում է, և դրա մեջ մեղավոր է նախագահ Պուտինը, որը մեկուսացված է ավելին, քան երբևիցե: Մենք նույնպես մեր դաշնակիցների օրինակով փակում ենք օդային տարածքը ռուսական օդանավների համար», - հայտարարել է նա: 

Ըստ Բայդենի, Ուկրաինայում ընթացող ռազմական կոնֆլիկտը Ռուսաստանին ավելի է թուլացնելու, իսկ ԱՄՆ-ին և իր դաշնակիցներին՝ ուժեղացնելու: 

«Միացյալ Նահանգներն Ուկրաինային մեկ մլրդ դոլարի օգնություն է հատկացրել և շարունակելու է գումար տրամադրել»,  - հավելել է նա:

--00--ԱՀ