Կալանավորված զինվորականները պատերազմից հետո կարող էին քայլերի դիմել, չարեցին, հիմա պատժվում են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 7, 24News

Ըստ որոշ լուրերի՝ Արցախի նախագահը նամակներ է գրել նաև ԱՄՆ-ի, Ֆրանսիայի նախագահներին, ԵՄ ղեկավարին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, բայց այդ մասին չի բարձրաձայնում, ասվում է միայն ՌԴ նախագահին ուղղված նամակի մասին, այն էլ այն անձի կողմից, ով Արցախում սորոսական թևի ներկայացուցիչն է և ՀՀ սորոսականների իշխանության հսկողության տակ է գտնվում: Նպատակը հակառուսական տրամադրություն ստեղծելն է, իսկ ժողովուրդը ծայրահեղ իրավիճակում է գտնվում և կարող է ոչ ադեկվատ գործողությունների գնալ: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

«Եթե արցախահայությունը ցանկանում է Արցախի հարցը լուծել, պետք է համազգային հանրահավաք կազմակերպի, գնա և պահանջի Արայիկ Հարությունյանի հրաժարականը, ընտրեն մեկին, ով ուժային փոփոխությունների կարող է գնալ՝ Պն, ոստիկանություն և պատրաստ լինի ուժով բացել Լաչինի միջանցքը, միացնի հոսանքի և գազի գիծը, վերացնի ճգնաժամը, միակ ճանապարհը դա է, մնացած բոլոր տարբերակները հարցը հետաձգելու հակառուսական քաղաքականություն են»,- ավելացրեց Բադալյանը:

Անդրադառնալով զինվորականների կալանավորման գործընթացին՝ քաղտեխնոլոգը նշեց, որ նրանք կալանավորվել են, որպեսզի իշխանական թիմի առաջ քաշած թեզը համոզիչ դարձնեն, որ պատերազմում պարտություն ենք կրել դավաճանների, դասալիքների պատճառով։ «Զինվորականները չպետք է բողոքեն, պատերազմի ժամանակ, դրանից հետո հնարավորություն ունեին այնպիսի գործողությունների գնալ, որ չհայտնվեին կալանավայրում: Կարող էին ինքնաբուխ գործողություններ իրականացնել, չարեցին՝ մտածելով իրենց ոչինչ չեն անի և հիմա նրանք պատժվում են, նրանց խղճալ պետք չէ»,- ավելացրեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ