Իսրայելը պատասխանատվության կենթարկվի Գազայում կատարած հանցագործությունների համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

ագն

Իսրայելը պատասխանատվության կենթարկվի Գազայում կատարած հանցագործությունների համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Օնջյու Քեչելին՝ մեկնաբանելով Իսրայելի կառավարության մի շարք անդամների հայտարարությունները։

«Իսրայելը մի պետություն է, որը ցեղասպանության համար հետապնդվում է Արդարադատության միջազգային դատարանում, և Իսրայելի կառավարությունը պատասխանատու է Գազայի հատվածում պաղեստինցի բնակչության դեմ կատարված բոլոր հանցագործությունների համար: Մարդկության խիղճը և միջազգային իրավունքը, անկասկած, կապահովեն, որ Իսրայելի ներկայացուցիչները պատասխանատվության ենթարկվեն»,- ասել է նա:

--00—ԼՀ