Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 26 հազարը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

գազ

Գազայի հատվածում 2023 թ․ հոկտեմբերի 7-ին պաղեստինաիսրայելական հակամարտության սրման նոր փուլի սկզբից ի վեր զոհերի թիվը հասել է 26 083-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն՝ վկայակոչելով տեղի առողջապահական իշխանություններին։

Եվս 64 487 մարդ վիրավորվել է: Բացի այդ, վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է 183 մարդ, ևս 377 մարդ վիրավորվել է։

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ է սկսել հոկտեմբերի 7-ից, երբ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալները ներխուժեցին Իսրայել՝ սպանելով 1200 մարդու և գերեվարելով 240-ին։

--00—ԼՀ