Պաղեստինի արմատականները հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

նկար

Պաղեստինյան արմատականները Գազայի հատվածից հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ։ Հրթիռն ընկել է անմարդաբնակ տարածքում: Այդ մասին հայտնում են միջազգային ԶԼՄ-ները:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ պաղեստինաիսրայելական հակամարտության գոտում իրավիճակը կարող է ցանկացած պահի դուրս գալ վերահսկողությունից, և որ լարվածության հերթական փուլը սպառնում է տարածաշրջանում լայնամասշտաբ ռազմական առճակատման վերածվել։

--00—ԼՄ