Եվրահանձնաժողովի ղեկավարը չի բացառել TikTok-ի արգելափակումը Եվրամիությունում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

տիկ

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը չի բացառել TikTok սոցիալական հարթակի արգելափակման հնարավորությունը Եվրամիության տարածքում։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է POLITICO պարբերականից:

«Դա բացառված չէ», - ասել է նա Նիդեռլանդների Մաաստրիխտ քաղաքում կայացած բանավեճի ժամանակ:

Ֆոն դեր Լայենը հավելել է, որ Եվրահանձնաժողովը դարձել է  «աշխարհում առաջին կազմակերպությունը, որն արգելել է TikTok-ը կորպորատիվ հեռախոսներում»։

«Մենք հստակ գիտենք, թե ինչ սպառնալիք է ներկայացնում TikTok-ը», - հավելել է նա:

ԱՄՆ-ում ևս կարող են արգելափակել TikTok-ը։ TikTok-ի չինական մայր ընկերությունը՝ ByteDance-ը, մոտավորապես 9 ամիս ունի սոցցանցը վաճառելու համար, այլապես TikTok հավելվածը կարգելափակվի ամերիկյան հավելվածների խանութներում։

--00—ԼՀ