Պատերազմից առաջ Երևանը փորձում էր Անկարայի հետ խոսել, վտանգը վերացնելու համար շփում է պետք

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

24TV-ի «Հարցազրույց» հաղորդման հյուրն է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։ Հարցազրույցի հիմնական թեմաներն են՝ Հայաստանի ներքին և արտաքին հիմնախնդիրներ, քաղաքական համակարգի կենսունակություն ու պատրաստվածություն արտաքին մարտահրավերներին դիմագրավելու համար։

Քննարկվել են նաև հարևան պետությունների՝ Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ ՀՀ-ի փոխհարաբերությունների հարցերը։

Բադալյանի համոզմամբ, Վրաստանի հետ փոխհարաբերություններում որոշակի անհարթություններ կան և միշտ էլ եղել են՝ կապված անվտանգային տարբեր համակարգերի հետ, բայց դրանց հետ զուգընթաց կան նաև կենսական շահեր, որոնց հիման վրա հայ-վրացական հարաբերությունները պետք է խորացվեն։

Խոսելով Թուրքիայի հետ փոխհարաբերությունների մասին՝ Բադալյանը նշեց, որ երկու երկրները պետք է սկսեն ուղիղ խոսել, այդպիսի փորձ արվել է նաև պատերազմից առաջ, բայց չի ստացվել։

Բադալյանի կարծիքով, Թուրքիան լուրջ վտանգ է ներկայացնում և այդ սպառնալիքի չեզոքացման լավագույն տարբերակը ուղիղ երկխոսությունն է։  

Մանրամասները՝ տեսանյութում։