Ագրեսորը պետք է պատժվի, իսկ Ռուսաստանի դաշնակիցը` պաշտպանվի պայմանագրի շրջանակներում

 ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News   

Ագրեսոր երկիրը՝ Ադրբեջանը, որը հարձակվել է Ռուսաստանի դաշնակցի՝ Հայաստանի վրա, պետք է պատժվի։ Այս մասին Սերոբ Օհանյանի "Позиция" հաղորդման ժամանակ հայտարարել է ռուսաստանցի ռազմական փորձագետ Ալեքսեյ Լեոնկովը։

«Որպեսզի Ռուսաստանի դաշնակիցների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանվեն, ստորագրվում են համապատասխան պայմանագրեր, որը Ռուսաստանն ու Հայաստանն ունեն։ Այդ պայմանագրերը պետք է աշխատեն», - հավելել է նա։

 --00—ԱՊ