Հայաստանում ներքաղաքական լարվածությունը փողոցից տեղափոխվել է խորհրդարան. նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

Արմեն Սարգսյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կարծում է, որ երկրում հունիսի 20-ին կազմակերպված արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո «փողոցում լարվածությունը» նվազել է և տեղափոխվել օրենսդիր մարմին: Կիրիլ Վիշինսկուն տված հարցազրույցում Սարգսյանը նշել է.

«Իսկապես, պատերազմը կանգնեցնելուց, հրադադարի մեկնարկից հետո որոշ ժամանակ մեզ մոտ ճգնաժամային վիճակ էր: Շնորհակալ ենք Ռուսաստանին: Բայց սկսվեցին ներքին գործընթացներ, որոնք երկրում անկայունության աղբյուր դարձան»:

Նախագահի խոսքով` ինքը քաղաքական տարբեր ուժերի, վարչապետին և իր կուսակցությանը բացատրել է, որ նորմալ, կայուն, դեմոկրատական երկրում, ինչպիսին ձգտում է դառնալ Հայաստանը, նման իրավիճակները լուծվում են ընտրությունների միջոցով:

Սարգսյանը հստակեցրել է, որ իր առաջարկը եղել է առավել համակարգային, նա կարծում է, որ ՀՀ-ն պետք է փոխի չբալանսավորված սահմանադրությունը, որում վերահսկողության կամ զսպման բավարար լծակներ չկան: Նրա խոսքով` իր առաջարկը մասամբ ընդունվել է, տեղի են ունեցել ընտրություններ:

«Ես ուրախ եմ դրա համար, մենք վարչապետի հետ երկար զրուցել ենք: Ընտրությունները կայացան, սկզբունքորեն կարող ենք հստակ ասել, որ փողոցում լարվածությունըւ կտրուկ թուլացել է: Այսինքն` այդ լարվածությունը տեղափոխվել է խորհրդարան»,- ասել է նա:

--00--ԱԹ