Դավիթ Իշխանյանն ընտրվել է Արցախի Ազգային ժողովի նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 7, 24News

Արցախ

Արցախի Ազգային ժողովի նախագահ է ընտրվել ՀՅԴ խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, փակ գաղտնի քվեարկության արդյունքներով Դավիթ Իշխանյանը հավաքել է 22 կողմ, 9 դեմ ձայն։

ԱԺ նախագահի պաշտոնում Դավիթ Իշխանյանին ընտրելու վերաբերյալ խորհրդարանի որոշումը ներկայացրել է փոխնախագահ Գագիկ Բաղունցը։

Արցախի ԱԺ նախագահի պաշտոնում Դավիթ Իշխանյանի թեկնածությունն առաջադրել էր իշխող Ազատ Հայրենիք-ՔԴՄ խմբակցությունը։

Արցախի ԱԺ նախագահի պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ հուլիսի 29-ին Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հրաժարական էր տվել։

--00—ԼՀ