ՀՖՖ նախագահի ընտրության համար առաջադրվել է երկու թեկնածու

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

ֆֆ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ իպաշտոնում առաջադրված են երկու թեկնածու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 13:00-ին,տեղի կունենա ՀՖՖ հերթական ժողովը, որի ընթացքում կկայանան ՀՖՖ նախագահի ընտրությունները:
Կայացել է «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության Ընտրական կոմիտեի նիստը, որի ընթացքում ՀՖՖ կանոնադրության և ՀՖՖ Ընտրական կանոնակարգի դրույթների համաձայն՝ ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածուներն անցել են ընտրվելու իրավունքի և համապատասխանության ստուգում:
Կոմիտեն, հաշվի առնելով ՀՖՖ նախագահի պաշտոնում թեկնածուների առաջադրման համար թեկնածու առաջադրող ՀՖՖ անդամների կողմից սահմանված ժամկետներում տրամադրված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը և առաջադրված թեկնածուների, ՀՖՖ կանոնադրության և ՀՖՖ ընտրական կանոնակարգի պահանջներին համապատասխանելիությունը՝ հաստատել է ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածուներին: Նրանք են` Արմեն Մելիքբեկյանը («ՖԱ Անի» ՀԿ) և Արաս  Օզբիլիզը («Ուրարտու ՖԱ» ՄՀԿ):

--00—ԼՀ