«Հայաստանը պետք է ընտրություն կատարի»․ Բայրամով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Բայրամով

Հայաստանը պետք է ընտրություն կատարի տարածաշրջանային համագործակցության և իր հարևանների նկատմամբ «անօրինական ու անհիմն տարածքային պահանջների» միջև։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Բայրամովը նշել է, որ «Բաքուն, դրսևորելով ռազմավարական համբերություն, տասնամյակներ շարունակ բանակցել է իր տարածքի օկուպացիան դադարեցնելու, միջազգային կազմակերպությունների որոշումները կյանքի կոչելու և միջազգային իրավունքի ապահովման ուղղությամբ»։

«Հայաստանն այժմ պետք է ընտրություն կատարի տարածաշրջանային համագործակցության և իր հարևանների նկատմամբ «անհիմն տարածքային պահանջների» միջև։ Իհարկե, այս հարցում կարևոր է նաև միջազգային հանրության դերը։ Չափազանց կարևոր է չաջակցել Հայաստանի «ռևանշիստական» փորձերին»,-ասել է նա։

--00—ՅՄ