Ադրբեջանը կողմ է առանց ժամանակ կորցնելու ՀՀ-ի հետ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը սկսել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News   

Բա

Ադրբեջանի իշխանությունները պատրաստ են սկսել Հայաստանի հետ խաղաղ պայմանագրի մշակումը, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 77-րդ նստաշրջանի շրջանակում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ բանակցությունների ընթացքում նա նշել է, որ Բաքուն պատրաստ է սկսել աշխատել փաստաթղթի տեքստի վրա՝ չնայած հայ-ադրբեջանական սահմանին «կոնֆլիկտին» (չակերտները՝ Tert.am, նկատի ունի սեպտեմբերի 13-ին հայ-ադրբեջանական սահմանին, ՀՀ ինքնիշխան տարածքում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան), հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ը:

«Չնայած վերջին բախումներին և մեր կորուստներին, Ադրբեջանը կողմ է առանց ժամանակ կորցնելու խաղաղ պայմանագրի գործընթացը սկսելուն»,- ասել է Բայրամովը։

   --00—ԱՊ