Հայաստանի կողմից յուրաքանչյուր դրական քայլ ադեկվատ արձագանք կստանա մեր կողմից. Բայրամով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

Բայրամով

Ադրբեջանը ադեկվատ պատասխան կտա սահմանազատման և սահմանագծման հարցի հետ Հայաստանի յուրաքանչյուր դրական քայլի: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը կատարցի գործընկերոջ` Մուհամմեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանիի հետ հանդիպմանը:

«Ադրբեջանը հանդես է գալիս հետհակամարտային շրջանում միջազգային իրավունքի նորմերի հիման վրա Հայաստանի հետ հարաբերությունների աստիճանական կարգավորման օգտին: Անչափ կարևոր է հնարավորինս շուտ սկսել միջազգայնորեն ճանաչված սահմանների սահմանազատման ու սահմանագծման գործընթացը: Ադրբեջանն ուշադրությամբ հետևում է այս ուղղությամբ զարգացումներին: Յուրաքանչյուրը պետք է վստահ լինի, որ հակառակ կողմից ցանկացած դրական քայլ մեր կողմից ադեկվատ կընդունվի և կձեռնարկվեն համապատասխան դրական քայլեր»,- ասել է նա:

 

--00--ԱԹ