Արմավիրի մարզում Պարեկային ծառայության գնդի ավագ պարեկը վթարի է ենթարկվել

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News 

վթար

Այսօր՝ օգոստոսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 18:30-ի սահմաններում Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում Ford մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում:

Կայքի տեղեկություններով՝ Ford–ը վարել է ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի ավագ պարեկ Լաերտ Հայրապետյանը, ում, երբ տեղափոխել են ոստիկանության Վաղարշապատի բաժին՝ պարզելու սթափության աստիճանը, այնտեղ մի իսկական շոու է սարքել, թե՝ ովքեր են ոստիկանները, որ ինձ տանեն խմածություն որոշեն: Նա հայտնել է նաև, որ Chevrolet մակնիշի ավտոմեքենան իր համար վթարային  իրավիճակ է ստեղծել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ:

Ճանապարհային ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են Chevrolet մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը ոստիկաններին ասում էր, որ իր ավտոմեքենայի մեջ տեսանկարահանող սարք է տեղադրված, կարող են ստուգել: Ոստիկանությունը պարզում է Chevrolet-ի վարորդի ինքնությունը:

Որոշ ժամանակ անց ավագ պարեկ Լ. Հայրապետյանը բժշկական հետազոտման  նպատակով դիմել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

--00--ԱԹ