Բախվել են ВАЗ 2105-ն ու Արգավանդի գյուղապետարանի աշխատակցի Ford Escape-ն. կա 4 վիրավոր

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 26,  24 News

տռռեգտեռգ

Երեկ՝ հունվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում; Ժամը 16:45-ի սահմաններում Նորապատ-Հայկավան ավոտճանապարհի  3-րդ կմ հատվածում բախվել են Արգավանդ գյուղի բնակիչ, 28-ամյա Ռազմիկ Հ.-ի վարած Ford Escape մակնիշի և Աշնակ գյուղի բնակիչ, 28-ամյա Սրապ Գ.-ի վարած ВАЗ 2105  մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին գրել է shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Սրապ Գ.-ն և նրա ուղևորներ, Աշնակ գյուղի բնակիչներ  34-ամյա Միշիկ Ա.-ն, 36-ամյա Գյուլիզար Մ.-ն և 37-ամյա Նարինե Ի.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ  Գարիկ Հովհաննիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:  Գ. Շամշյանի տեղեկություններով՝  վարորդներից Ռազմիկ Հ.-ն աշխատում է Արգավանդի գյուղապետարանում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

--00--ՍԳ