Արմավիրի մարզում բախվել են Mercedes և ՎԱԶ-21010 մակնիշի ավտոմեքենաները, կա 4 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News

վթար

Երեկ՝ օգոստոսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 15:30-ի սահմաններում Հուշակերտ-Վանանդ ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ, 44-ամյա Հայկ Դավթյանի վարած Mercedes մակնիշի և 26-ամյա Հենրիկ Հովհաննիսյանի վարած ՎԱԶ-21010 մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 2 վարորդներն ու ՎԱԶ-21010-ի ուղևորներ, 21-ամյա Գենիա Զաքարյանն ու 21-ամյա Սաշա Ավետիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

--00--ԱԹ