Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. վարորդի դին հայտնաբերվել է մեքենայից դուրս

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

վթար

Այսօր՝ օգոստոսի 31-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Բաղրամյան-Շենիկ գյուղամիջյան ճանապարհի 7-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, մի քանի պտույտ շրջվել, ապա գլխիվայր հայտնվել դաշտում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, նրա դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացած վարորդի ինքնությունը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության  Բաղրամյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

--00--ԱԹ