Արարատի մարզում 36–ամյա վարորդը ВАЗ 21124-ով մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է դաշտում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

վթար

Երեկ՝ օգոստոսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 09:30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 36-ամյա Վարդան Մ.- իր վարած  ВАЗ  21124 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում:

Վթարի հետևանքով վարորդ Վարդան Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն: Նրան առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա փրկարարները: Վերջիներս վարորդին դուրս  են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Բժիշկները տեղում առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո նրան տեղափոխել են «Արտաշատ» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

--00--ԱԹ