Արմավիրում բախվել են Toyota-ն, Opel Astra-ն ու Opel Zafira-ն. Toyota-ն բախվել է բազալտե եզրաքարին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Screenshot_4

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:50-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մուսալեռ գյուղի վարչական տարածքում բախվել են 21-ամյա Արտաշես Իսահակյանի վարած Toyota Land Cruiser մակնիշի, 36-ամյա Միշա Մարտիրոսյանի վարած Opel Astra և 71-ամյա Ստեփան Գրիգորյանի վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: Բախման հետևանքով Toyota Land Cruiser-ը բախվել է բաժանարար գոտու բազալտե եզրաքարին, կոտրել այն, անցել գազոնի վրայով և հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2րդ դասակի պարեկները՝ դասակի հրամանատար Արա Պողոսյանի, վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի գլխավորությամբ։

Մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում։

--00—ՅՄ