ԵՄ ԱԳՆ խորհուրդը պետք է վերահաստատի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

հ

ԵՄ երկրների ԱԳ նախարարների խորհուրդը պետք է վերահաստատի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությունը:

Այս մասին Բրյուսելում ասել է  Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան։

«Կարևոր է, որ  ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարների խորհուրդը վերահաստատի իր աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը` ամրապնդելով Եվրամիության դիտորդական առաքելության ամրապնդման և Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով: Ժամանակն է դա անելու»,- ասել է Կոլոննան:

 --00—ԼՀ