ՀՀ իշխանությունը հրաժարվել է պաշտպանել մեր տարածքային ամբողջականությունը, սրանք միայն զիջում են

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

Սրանք իրենց քաղաքականության արդյունքում ստեղծել են արտաքին և ներքին մի շարք մարտահրավերներ, որին մենք այսօր դիմագրավում ենք։ Ունենալու ենք նոր կորուստներ, եթե չկարողանանք սրանցից ազատվել ու երկիրը վերադարձնել ազգային պետական ուղեգիծ։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Թուրք-ադրբեջանական տանդեմը շարունակում է մեր նկատմամբ ագրեսիան, նոր պահանջներ է ներկայացնում ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ, իսկ իշխանությունը, որը սահմանադրության համաձայն պարտավոր է պաշտպանել երկրի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու քաղաքացիների անվտանգությունը, ըստ էության, ամբողջությամբ հրաժարվել է այդ պարտականությունից»,-ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ