Քըլըչդարօղլուի ավտոշարասյունը վթարի է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News

նախ նախ

Թուրքիայի նախագահի նախկին թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի ավտոշարասյան մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության ղեկավարի ավտոշարասյունից վթարի է ենթարկվել յոթ ավտոմեքենա, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ասվում է հաղորդագրությունում։

Նշվում է, որ վթարի է ենթարկվել նաև լրագրողներին տեղափոխող միկրոավտոբուսը, ինչի հետևանքով տուժել է չորս մարդ, այդ թվում՝ երկու լրագրող։

--00—ԼՀ