Նախագահի թեկնածուն Վահագն Խաչատուրյանն է, ես ինքնաբացարկ եմ հայտարարել, 5-6 թեկնածու կար

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 1,  24 News

Վահագն Խաչատուրյանին Խաչատուր Սուքիասյանը չի առաջադրել որպես նախագահի թեկնածու, ինքը որևէ կապ չունի։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեն Սիմոնյանը։

«Պարոն Սուքիասյանը վարչության քննարկումների չի մասնակցել և չի մասնակցում, քանի որ վարչության անդամ չի հանդիսանում։ Այլ թեկնածուների անուններ ևս քննարկվել են, երկար է եղել, տարբեր փաստարկներ են բերվել, որից հետո որոշում է կայացվել Վահագն Խաչատուրյանին առաջադրելու»,- ասաց Սիմոնյանը։

Ըստ նախագահի ժ/պ-ի՝ Խաչատուրյանը շատ լավ թեկնածու է․

«Իր անցած ճանապարհով, պարկեշտությամբ շատ համապատասխանում է և բավականին լավ կիրականացնի այն պարտականությունները, որ նախատեսվում են»։

Ալեն Սիմոնյանը չկարողացավ մտաբերել, թե ով է առաջադրել Խաչատուրյանի թեկնածությունը, սակայն, միաժամանկ նշեց, որ առաջադրվել է մի քանի հոգու կողմից։

«Իմ թեկնածության վերաբերյալ՝ ես ինքնաբացարկ եմ ներկայացրել»,- հավելեց Սիմոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՄՀ