Թուրքիայի ՏԻՄ ընտրություններում առաջադրված թեկնածուների միայն 10 տոկոսն են կանայք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

u

Թուրքիայում մարտի 31-ին տեղի ունենալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում (ՏԻՄ) առաջադրված կին թեկնածուները բավականին փոքրաթիվ են: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Ինչպես նշվում է թուրքական մամուլում, ընդհանուր առմամբ առաջադրված 14.856 թեկնածուից միայն 1718-ն է իգական սեռի ներկայացուցիչ։

Նման իրողությունը մամուլում հիմնականում նկարագրվում է հետևյալ կերպ. «Տղամարդիկ չեն ցանկանում իրենց աթոռները զիջել կանանց»:

Նշենք, որ Թուրքիայում 1930-ից է կանանց իրավունք վերապահվել մասնակցելու ՏԻՄ ընտրություններին: Կատարված հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ մինչ օրս 94 տարվա ընթացքում ՏԻՄ ընտրապայքարում հաջողության է հասել 150 կին: 

--00—ԼՀ