Թուրքիայում ՏԻՄ ընտրությունները կարող են լինել Էրդողանի վերջին ընտրությունները․ քուրդ լրագրող

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

Էրդողան-1

Թուրքիայում մոտավորապես 61 միլիոն ընտրող մարտի 31-ին կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին։ Ո՞ր կուսակցությունը կհաղթի ընտրություններում։ Ինչպիսի՞ մթնոլորտում է տեղի ունենում նախտնտրական քարոզարշավը Թուրքիայում։ Քուրդ ընտրողները ո՞ր կուսակցությանը իրենց ձայնը կտան։ Ինչպիսի՞ն կլինի ընտրությունների արդյունքը։ Քուրդ լրագրող Սերդար Ալթանը Ermeniahaber.am-ին տված հարցազրույցում անդրադարձել է ընտրական գործընթացին և իր կանխատեսումները ներկայացրել ընտրությունների արդյունքների վերաբերյալ։ 

Համառոտ կենսագրական

Սերդար Ալթանը Տիգրիս-Եփրատ լրագրողների միության համանախագահն է։ Եղել է Թուրքիայում ընդդիմադիր  «Özgür Gündem» լրատվականի խմբագիրը։  2015 թվականից աշխատել է որպես հաղորդավար աշխատել է Van TV-ում։ Թղթակցել է մի շարք ընդդիմադիր թերթերի, որոնք կամայականորեն փակվել են իշխանությունների որոշումով։ 2022 թվականի հունիսի 8-ին ազատազրկման էր դատապարտվել։ Նա մեղադրվում էր ահաբեկչական կառույցի անդամ լինելու մեջ։ 2023 թվականի հուլիսի 12-ին դատարանի որոշմամբ նա ազատ է արձակվել։ 

- Էրդողանի համար ի՞նչ նշանակություն ունի նախընտրական քարոզարշավը, որոնց անձամբ մասնակցում է։ Ըստ Ձեզ, սա կարո՞ղ է լինել Էրդողանի վերջին ընտրությունը ԱԶԿ-ի նախագահի և Թուրքիայի նախագահի պաշտոնում։

- ԱԶԿ-ի (Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցություն -AKP-խմբ․) կառավարությունը՝ Էրդողանի գլխավորությամբ, ներկայումս քաղաքական լուրջ ճգնաժամեր է ապրում։ Ներկայիս խորացող տնտեսական ճգնաժամը, քաղաքականության մեջ առկա փակուղին և հակաժողովրդավարական գործելակերպի հետզհետե աճը ի ցույց են դնում ճգնաժամերի ծավալը։ Իհարկե, այս իրավիճակը կարևոր հուշումներ է տալիս Էրդողանի կառավարության ապագայի մասին։ Այդ իսկ պատճառով Էրդողանի կառավարությունը ուղիներ է փնտրում փակուղուց դուրս գալու համար, որի մեջ գտնվում է։ Այլ կերպ ասած՝ շնչառական ուղիների փնտրտուքի մեջ է։ 

Իհարկե, նման իրավիճակում էլ ավելի մեծ նշանակություն են ստանում մարտի 31-ի ՏԻՄ ընտրությունները, քանզի Էրդողանը ցանկանում է այս ընտրություններից ստացած արդյունքներով լուծում գտնել իր արյան կորստի համար։ Բայց նա գիտակցում է, որ դա հեշտ չէ։ Ինչու՞։ Որովհետև Էրդողանը նախ մեկ առ մեկ օգտագործեց իր բոլոր ընկերներին, որոնց հետ  իր քաղաքական կյանքը երկարացնելու համար ճանապարհ էր ընկել, իսկ հետո չվարանեց նրանց լիկվիդացնել։ Սա Էրդողանին մենակություն բերեց։ Նա տեղյակ է, որ իր ստեղծած դաշինքները չեն կարող կանխել արյան կորուստը։ Ուստի նա հերթական անգամ իրեն դրել է նախընտրական քարոզարշավի առանցքում՝ ասելով, որ «գործն ինձ է հասել»:

Նա շատ լավ գիտի, որ իր կուսակցությունը կործանման եզրին է, և եթե ԱԶԿ-ն փլուզվի, նոր գործընթաց կսկսվի իրենց դեմ։ Ավելին, ԱԶԿ-ն ներկայում իր շնորհիվ է գործում։ Այդ իսկ պատճառով նա անձամբ է ընտրական գործունեությունն իրականացնում՝ դրանք ռիսկի չդիմելու համար։ Չնայած առողջական խնդիրներին՝ նա հանրահավաքներ և նախընտրական քարոզարշավներ է ղեկավարում։ Իհարկե, Էրդողանը դա անելիս հաշվարկում է նաև հետևանքները։ Այն ունի համակարգ, որը շատ լավ է տիրապետում ընկալման կառավարմանը: Նա փորձում է դա անել «սա իմ վերջին ընտրությունն է» դիսկուրսի հիման վրա։

Իհարկե, հնարավոր է, որ այս ընտրությունները լինեն վերջինը, քանի որ մենք գիտենք, որ Էրդողանը վերջին շրջանում լուրջ առողջական խնդիրներ ունի։ Նկատի ունենալով նրա առողջական խնդիրները՝ մեծ տեղ է գրավում այն ​​միտքը, որ սա իսկապես կարող է լինել Էրդողանի վերջին ընտրությունները։ Սակայն այս իրողությունը Էրդողանի «իմ վերջին ընտրությունները» դիսկուրսի հիմքում ընկած չէ։ Էրդողանը այս դիսկուրսի միջոցով փորձում է մանիպուլյացիայի ենթարկել ընտրողներին։ Իրականում, սա առաջին անգամը չէ, որ Էրդողանը օգտագործում է սա (մանիպուլյացիան -խմբ․)։ Նա նախկինում էլ նմանատիպ հռետորաբանությամբ փորձել էր ընտրական գործընթացներ իրականացնել։ Կարճ ասած՝ այո, այս ընտրությունները կարող են լինել Էրդողանի վերջին ընտրությունները։ Բայց իմ կարծիքով, դա կարող է լինել Էրդողանի վերջին ընտրությունները, ոչ թե առողջական, այլ քաղաքական առումով։ Որովհետև ԱԶԿ-ի իշխանության համար փլուզումն անխուսափելի է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ