Էրիկ Տեր-Պետրոսյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և կպայքարի բրոնզե մեդալի համար

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News

Wrestling-750x375

Ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Էրիկ Տեր-Պետրոսյանը (80 կգ) հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և կպայքարի բրոնզե մեդալի համար: Այս մասին հայտնում է Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

45 կգ քաշային Յուրիկ Մխիթարյանը և 60 կգ քաշային Սամվել Տերտերյանը հաղթանակով են մեկնարկել մրցաշարում։

Հայաստանի ներկայացուցիչ Էդգար Պետրոսյանը (48 կգ) ևս կպայքարի բրոնզե մեդալի համար:

--00—ՅՄ