Վազգեն Թևանյանի պարգևատրման ժամանակ ադրբեջանցի ըմբիշն ուղարկել է իր բժշկին. տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

1

Բելգրադում ընթացող մրցաշարի եզրափակչում ազատ ոճի ըմբիշ Վազգեն Թևանյանը (65 կգ)  մրցել է Հունգարիայի ներկայացուցիչ Իսմայիլ Մուսուկաևի դեմ և հաղթել 9։1 հաշվով՝ հռչակվելով չեմպիոն և արժանանալով ոսկե մեդալի: Պարգևատրման արարողության ժամանակ հնչել է ՀՀ պետական օրհներգը: 

Արարաողության ժամանակ, սակայն, երրորդ հորիզոնականը զբաղեցրած ադրբեջանցի ըմբիշ Հաջի Ալիևը խախտել է մարզական օրենքը՝ հրաժարակվելով ներկայանալ պարգևատրմանը և իր փոխարեն ուղարկել է իր մարզական բժշկին: 

Տեսանյութը՝ այստեղ:

--00—ԼՄ