Գևորգ Ղարիբյանը հաղթեց թուրք ըմբիշին, իսկ Ռուդիկ Մկրտչյանը պարտվեց ադրբեջանցուն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

1

63 կգ քաշային հունահռոմեական ըմբիշ Գևորգ Ղարիբյանը Աշխարհի գավաթի շրջանակում հաղթեց թուրք մարզիկ Աբդուրահման Ալթանին և դուրս եկավ 1/4 եզրափակիչ: Գոտեմարտն ավարտվեց մեր ըմբիշի հաղթանակաով՝ 3:1 հաշվով, գրում է armsport.am-ը:

Հավելենք, որ սփոփիչ գոտեմարտում 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը պարտվեց ադրբեջանցի ըմբիշին (0-9):

Հիշեցնենք, որ 72 կգ Մալխաս Ամոյանը դուրս է եկել եզրափակիչ, որտեղ կմրցի 2016 թ. աշխարհի ու 2017 թ. Եվրոպայի չեմպիոն, 33-ամյա հունգարացի Բալինտ Կորպաշիի հետ:

--00—ԼՄ