«Թո՛ղ որ Թայիփի սերունդը վերանա»․ Էրդողանին վիրավորած կնոջ նկատմամբ տնային կալանք է սահմանվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

photo_2023-04-05_12-11-29

Թուրքիայում ընտրությունների նախաշեմին իրականացվող տարրատեսակ հարցումների ընթացքում մարդիկ շարունակում են վիրավորական խոսքեր հնչեցնել թե՛ իշխանական և թե՛ ընդդիմադիր ներկայացուցիչների հասցեին։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Թուրքիայի մայրաքաղաք Ստամբուլում մարտի 4-ին նմանօրինակ հարցման ընթացքում, Թուլայ Կ․ անունով կինը Թուրքիայի ներկայիս նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-CHP) առաջնորդ և «Ժողովուրդ» դաշինքի միասնական թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին վիրավորական խոսքեր է հնչեցրել․

«Թո՛ղ Ալլահն այնպես անի, որ ԱԶԿ-ի ղեկավարների և Թայիփի տոհմը, սերունդը վերանա։ Թո՛ղ որ, իրենց թոռներին մաս-մաս դնեն գերեզման»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ