«Անկարան դա չի ճանաչում». Չավուշօղլուն անդրադարձել է Արցախի ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

չավուշ

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն  թուրքական «DİM TV Alanya» հեռուսատաընկերության ուղիղ եթերում պատասխանել է նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պայքարին և Թուրքիայի արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շար հարցերի։ Նա նաև անդրադարձել է  արցախյան հիմնախնդրին, օրերս այնտեղ կայացած նախագահական ընտրություններին: Այդ մասին գրում է ermenihaber.am-ը:

Աղբյուրը գրում է, որ Ադրբեջանից Էլշադ Էյվազովը Չավուշօղլուից հարցրել է, թե երբ է Թուրքիան աջակցելու Ադրբեջանին, որպեսզի վերջինս «կարողանա իր սեփական հողերը ազատել բռնազավթումից»։

Թուրքիայի արտգործնախարարը կրկին առաջ է քաշել թուրք-արդբեջանական այն թեզը, ըստ որի՝ ղարաբաղյան հիմնախնդիրը պիտի լուծել  «Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա»։ Նախարարը դժգոհություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող եռյակի աշխատանքներից՝ ափսոսանք հայտնելով, որ երկար ժամանակ ի զորու չեն եղել լուծել հիմնախնդիրը։

Անդրադառնալով Արցախում տեղի ունեցած ընտրություններին՝ Չավուշղօղլուն հայտնել է, որ Անկարան դա չի ճանաչում՝ միևնույն ժամանակ շեշտել է, որ Ռուսաստանը մեծ դերակատարություն ունի ղարաբաղյան հարցում: Ընդգծել է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը ռուս գործընկերոջ՝ Պուտինի հետ գրեթե բոլոր հանդիպումներում հորդորում է միասին լուծել Ղարաբաղի հարցը։

«Այսինքն՝ այս հարցերում Ադրբեջանը մեզ ուղղված ինչ խնդրանք ունենա, մենք այն կբավարարենք և համատեղ կշարժվենք»,- եզրափակել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

Աղբյուրը նաև հիշեցնում է, որ Արցախի Հանրապետությունում կայացած նախագահական ընտրությունների 2-րդ փուլում հաղթել և նախագահի պաշտոնում ընտրվել էր «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը։