Եթե Թուրքիայում հաղթի ընդդիմությունը, ապա Արևմուտքի հետ կլինի 2-րդ մեղրամիսը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

Screenshot 2023-04-17 195237

Անգլիացի տնտեսագետ և «Blue Bay» կազմակերպության ստրատեգ, «Chatham House» ուղեղային կենտրոնի անդամ Թիմոթի Էշը պատասխանել է մայիսի 14-ին Թուրքիայում անցկացվելիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին վերաբերող հարցերին։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

«Եթե ընդդիմությունը հաղթի, ապա այս շրջանում Արևմուտքի հետ կլինի երկրորդ մեղրամիսը։ Տեսնելու ենք, որ արևմտյան մեծ կապիտալ կհոսի Թուրքիա»։

Թիմոթի Էշը, խոսելով Էրդողանի վարած քաղաքականությունից, նշել է, որ դրա պատճառով արևմտյան ներդրողները հեռանում են երկրից, իսկ 2018-ից սկսված ճգնաժամը գնալով խորանում է։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ