Էրդողանը շարունակում է վարկանիշով զիջել ընդդիմադիր մրցակցին․ ապրիլյան սոցհարցումներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

photo_2023-05-03_14-26-38

Թուրքիայում մայիսի 14-ի ընտրություններում նախագահի պաշտոնի համար առաջադրված է 4 թեկնածություն․ Ռեջեփ Թայիփ Էրդողան («Ժողովուրդ» դաշինք), Քեմալ Քըլըչդարօղլու («Ազգ» դաշինք), Մուհարեմ Ինջե («Երկիր» կուսակցություն) և Սինան Օղան («Նախնի» դաշինք), հայտնում է Ermenihaber.am-ը։

Խորհրդարանական ընտրություններում մեծամասնության համար պայքարելու են Էրդողանի թեկնածությունն առաջադրած «Ժողովուրդ» և Քըլըչդարօղլուի թեկնածությունն առաջադրած «Ազգ» դաշինքները։ Երրորդ ուժ դառնալու պայքար է մղելու ձախակողմյան «Աշխատանք և ազատություն» դաշինքը, որը նախագահի թեկնածու չի առաջադրել և արդեն կոչ է արել աջակցել նախագահի թեկնածուներից Քըլըչդարօղլուին։

Թուրքիայում գործող հետազոտական 9 կենտրոնի (Yöneylem, MAK, ArtıBir, ORC, Optimar, TEAM, AR-G, Aksoy, Metropoll) ապրիլ ամսվա սոցհարցումների արդյունքների միջինացված տվյալներով՝ ներկայում իշխող «Ժողովուրդ» դաշինքը [1] մոտավոր հաշվարկով ունի 43.4% վարկանիշ, «Ազգ» դաշինքը [2] մոտավոր հաշվարկով ունի 39․9% վարկանիշ, իսկ «Աշխատանք և ազատություն» դաշինքը [3]՝ 12․1%։

Հետազոտական ևս թվով 9 կենտրոնի (MAK, Gezici, Metropoll, Aksoy, Yöneylem, ArtıBir, ORC, Optimar, TEAM) ապրիլ ամսվա սոցհարցումների արդյունքների միջինացված տվյալներով՝ «Ժողովուրդ» դաշինքի նախագահի թեկնածու Ռ․ Թ․ Էրդողանն ունի 43.9% վարկանիշ, «Ազգ» դաշինքի նախագահի թեկնածու Ք․ Քըլըչդարօղլուն՝ 48,5% վարկանիշ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ