Փաշինյանն ու Իրաքյան Քուրդիստանի նախագահը նշել են, որ երկկողմ առևտրաշրջանառության ծավալներն աճում են

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

34700_b

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանիի հանդիպումը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։

Զրուցակիցները կարևորել են առևտրատնտեսական համագործակցության շարունակական զարգացումը և նշել, որ երկկողմ առևտրաշրջանառության ծավալները տարեցտարի աճում են: Այդ համատեքստում, կարևորվել է գործարար կապերի ընդլայնումն ու խորացումը:

hnfrhnr

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային նշանակության այլ թեմաների շուրջ:

--00—ՅՄ